Սա քաղաքական հետապնդում է. փաստաբանը` Աջապահյանին առաջադրված մեղադրանքի մասին

https://arm.sputniknews.ru/20250630/sa-qaghaqakan-hetapndum-e-pastabany-ajapahjanin-arajadrvats-meghadranqi-masin-90777147.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1c/90736955_118:0:933:611_1920x0_80_0_0_554ded8b976409bc1b1f7c9b46d59786.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երեմ սարգսյան, դատախազ, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, նիկոլ փաշինյան

երեմ սարգսյան, դատախազ, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Երեմ Սարգսյանը հիշեցնում է, որ դատախազությունը նախկինում ուշադրություն չէր դարձրել սրբազանի հարցազրույցի վրա ու ամեն ինչ փոխվեց, երբ վարչապետը սկսեց թիրախավորել նրան։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ակնհայտ ապօրինի ու անհիմն է և հանցագործության հետ ընդհանրապես կապ չունի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Պաշտպանը խորհրդանշական է համարում այն հանգամանքը, որ սա ոչ միայն իրենց, այլ նաև քննչական մարմնի դիրքորոշումն է եղել մինչև այն պահը , երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել սրբազանին։

«Ամեն ինչ սկսել է հունիսի 4-ին։ Դատախազությունն իր նախաձեռնությամբ այդ հրապարակումը ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունը իբր հաղորդում է պատրաստել ու ուղարկել քննչական, քննչականն էլ վարույթը նախաձեռնել է։ Հիմա որ հետ ենք գնում, տեսնում ենք, որ հենց էդ օրն էր վարչապետն իր էջում ուղիղ թիրախավորում Միքայել սրբազանին։ Սա քաղաքական հետապնդում է, քանի որ դատախազությունն իր դիրքորոշումը 180 աստիճանով փոխել է` բացառապես վարչապետի գրառումների կամ գուցե հանձնարարության արդյունքում»,– ասաց նա։

Երեմ Սարգսյանը նշեց, որ Միքայել սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում իրավական նորմերին, ու անձեռնահասության հիմնավորմամբ փաստաբանները նրան բացարկ են հայտնել։

Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Դատարանը հունիսի 28–ին որոշեց 2 ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդին։
Ի՞նչ հիմքով է գործ հարուցվել Միքայել սրբազանի նկատմամբ. դատախազության պարզաբանումը

Leave a Comment