Սիրանուշ Ադամյան Հայաստանում աշխատանքային իրավունքի խախտումները տարեցտարի աճում են, կամ էլ՝ աշխատողներն են սկսել ավելի շատ բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։ ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ, թե որ խախտումներն են ամենաշատը լինում, որ ոլորտներում, ու ինչ փոփոխություններ են պատրաստվում կատարել աշխատանքային օրենսգրքում։ Աշխատանքային իրավունքի խախտումների ընդհանուր պատկերը Հայաստանում Ըստ Աշխատանքի տեսչության տվյալների՝ տարեցտարի իրենց թեժ գծին զանգերի թիվը ավելանում է։ Օրինակ՝ 2024 թվականին Աշխատանքի տեսչության թեժ գիծ 7824 զանգ է ստացվել, ինչը գրեթե 50 տոկոսով ավելի է 2023-ի ցուցանիշից։ Տեսչական մարմնում 2024 թվականի ընթացքում ստացվել է 864 դիմում և բողոք, 2023-ին` 833, 2022-ին՝ 699։ Հայտնաբերված խախտումները հիմնականում լինում են – աշխատանքային պայմանագիրը […]