Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Բեզոսի hարսանիքից – Showbiz.am

Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքից։ Նա հարսանիքին մասնակցել է քույրերի, մոր և մոր ընկերոջ հետ։

«Չաո»,- լուսանկարներին կից գրել է հեռուսաատղը։

Գործարար Ջեֆ Բեզոսը՝ Amazon էլեկտրոնային առևտրի հսկայի հիմնադիրը և աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը, 2019 թվականին 25 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվեց կնոջից՝ Մաքենզի Բեզոսից։ Ամուսնալուծության պաշտոնական հայտարարությունից կարճ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ Բեզոսը հանդիպում է հեռուստահաղորդավարուհի և ուղղաթիռի օդաչու Լորեն Սանչեսի հետ։ 2023 թվականին միլիարդատերը ամուսնության առաջարկ արեց նրան 30 կարատանոց ադամանդե մատանիով։ Զույգն ամուսնացավ անցած շաբաթ, հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Վենետիկում։ Հյուրերի թվում էին աշխարհահռչակ մարդիկ։

Leave a Comment