«Իհարկե իմացել ենք, որ գլխավոր դատախազի եղբայրն է». Դավիթ Ղազինյան

«Իհարկե իմացել ենք, որ գլխավոր դատախազի եղբայրն է». Դավիթ Ղազինյան

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանն աշխատանքի է տեղավորվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Այն ՀԷՑ-ում, որը պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին:

Ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս մասին հարցին՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժ/պ Դավիթ Ղազինյանն ասաց. «6800-հոգանոց կոլեկտիվում շատ մարդ կարող է լինել: Մենք աշխատանքի չենք ընդունում որպես գլխավոր դատախազի եղբայր կամ ինչ-որ մեկի որդի, կադրային քաղաքականությունը տարվում է՝ պրոֆեսիոնալիզմից ելնելով: Իհարկե իմացել ենք, որ գլխավոր դատախազի եղբայրն է, բայց ասածիս իմաստն այն է, որ Սամվել Կարապետյանի կադրային քաղաքականության մեջ երբեք չի եղել, որ այս մարդուն չի կարելի, մյուսին կարելի է: Նորմալ կաշխատի, ուրեմն կաշխատի մեզ հետ, չի աշխատի, անկախ նրանից՝ ով է, կազատվի»:

Leave a Comment