Բլոգեր Մարիաննա Վարդանյանը ծննդյան տարեդարձը նշել է Հռոմում: Նա ինստագրամյան իր էջում Իտալիայից ֆոտոշարք է հրապարակել և մակագրել՝ «Ծննդյան օրը Հռոմում»: Գրում է Tert.am-ը:
Նշենք, որ Մարիաննան ամուսնացած է հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ: Զույգն ամուսնացել է 2012-ին: Չնայած դերասանն իր կնոջը հանդիպել է 27 տարեկանում, բայց խոստովանել է, որ Մարիաննան եղել է իր առաջին ընկերուհին, քանի որ ինքն ուշ է սիրահարվում։ Գարիկն էլ եղել է Մարիաննայի առաջին ընկերը։ 1 տարի հանդիպելուց հետո զույգն ամուսնացել է։






