ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ընկերության պետականացման գործընթացը համեմատում է «խելագարության կանխավարկածի» հետ։ «Ինձ հարց տվեց լրագրողը, ասում է՝ դուք կանխատեսո՞ւմ էիք, որ հնարավոր է այսպիսի գործընթաց։ Մենք չենք պատրաստվում խելագարության կանխավարկածով առաջնորդվել»,- այսօր Երևանում հրավիրված ասուլիսին հայտարարեց նա։ «Անցած տարիների ընթացքում որևիցե ձևով անգամ ակնարկ չի եղել, որ ձեզ մոտ այնպիսի վիճակ է, որը կարող է բերել լիցենզիայից զրկելուն»։ Ղազինյանը ներկայացրեց ՀԷՑ-ում 2015-ից ի վեր իրականացված բարեփոխումները։ «2015 թվականից սկսած KPMG կազմակերպությունը ամեն տարի մեզ մոտ անցկացրել է աուդիտ, հարկային ստուգումները 2018-22 թվականներին ընկերությունում ավարտվել են զրոյական ակտով»,- ասաց նա։ Նա նշեց, որ ՀԷՑ-ի աուդիտը անցկացրել են միջազգային […]