Հայաստանի առաքելական եկեղեցու շուրջ առկա հակամարտությունը պետք է կարգավորվի, ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի այն չդառնա անհիմն հարձակումների թիրախ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։ «Թեման քննարկվել է, և մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Պարզ է, որ սա մեր հարևանների ներքին գործն է, սակայն միանշանակ՝ հարձակումները հազարամյա պատմություն ունեցող Հայ առաքելական եկեղեցու վրա մեզ մոտ առաջացնում են խորը մտահոգություն։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայկական հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք շատ կցանկանայինք, որ այդ եկեղեցին չդառնա անհիմն հարձակումների […]