Լավրովը մեկնաբանել է արքեպիսկոպոսի ձերբակալության հետ կապված իրավիճակը Հայաստանում


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են։


«Եկեղեցին միշտ էլ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք չէինք ցանկանա, որ այն չարդարացված հարձակումների ենթարկվի առանց որևէ լուրջ հիմքի», – ՀԱՊԿ ԱԳՆ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Լավրովը ։


“Մենք շահագրգռված ենք, որ այս իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների, ինչպես նաև մարդու այլ իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա», – ընդգծել Է ՌԴ արտգործնախարարը:

Leave a Comment