Այսօր՝ հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Հեսու Շ.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Վ. Վաղարշյան փողոցում՝ «Պարտեզ» ֆուդկորտի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։