ՌԴ-ն Telegram-ի միջոցով ուկրաինացի անչափահասներին հավաքագրում է և դրամական պարգևներ առաջարկում դիվերսիաներ իրականացնելու համար. FT

Ռուսաստանը զանգվածաբար հավաքագրում է ուկրաինացի անչափահասների՝
դիվերսիաներ իրականացնելու համար: Financial Times-ի տվյալներով՝ հավաքագրումն
իրականացվում է Telegram-ի միջոցով. դեռահասներին առաջարկվում են դրամական
պարգևներ առաջադրանքներ կատարելու համար՝ ռազմական օբյեկտների կոորդինատների
փոխանցում, հրդեհների կազմակերպում, պայթուցիկ նյութերի տեղադրում:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Դնեպրի 16-ամյա բնակչի,
որը տվյալներ է փոխանցել ուկրաինական զորքերի դիրքերի մասին: Նրա հեռախոսում
հայտնաբերվել են լուսանկարներ և կոորդինատներ, որոնք նախատեսված էին ռուսական
կողմին փոխանցելու համար: Դեռահասը հրահանգներ է ստացել մեսենջերի միջոցով։

Ընդհանուր առմամբ վերջին տարվա ընթացքում, Ուկրաինայի անվտանգության
ծառայության տվյալներով, ձերբակալվել է լրտեսության և դիվերսիայի մեջ ներգրավված
ավելի քան 700 մարդ: Նրանցից ավելի քան 170-ը անչափահաս է: Վճարը տատանվում է
100-ից մինչև 1000 դոլարի սահմաններում: Երբեմն առաջադրանքները քողարկվում են
«քվեստների» ներքո:

 

Leave a Comment