«Ֆիլեր ներարկելուց հետո ուժեղ ալերգիա սկսվեց, անմիջապես հեռացրի»․ Անի Մեհրաբյան

«Ջիմի-ջիմի», «Տանդեմ» և «Վերջին զանգ» նախագծերից հայտնի Անի Մեհրաբյանը պատրաստվում է աշնանը ուսումը շարունակել Հունաստանում։ Նա 1 տարով լքելու է Հայաստանը՝ Յորքի համալսարանում ուսանելու համար։ Այս և այլ թեմաների մասին Անին զրուցել է Ամալյա Հովհաննիսյանի հետ «LIFEROOM» հաղորդման ընթացքում։ Հայտնում է Fast News-ը:

Իմ և հորս երակներում նաև հույնի արյուն է հոսում

1 տարով մեկնելու եմ Հունաստան։ Մագիստրատուրայում ծրագրում եմ ուսումնասիրել նեյրոմարքեթինգ։ Մայրիկիս խորհրդով ընտրեցի Յորքի համալսարանը։ Սեպտեմբերին պետք է լինեմ այնտեղ։ Արդեն նկարահանվում էի սերիալում, երբ Յորքի համալսարանից ստացա նամակը, խոսեցի Դիանա Գրիգորյանի հետ, նա հասկացավ ինձ։ Շատ եմ ափսոսում, որ թողնելու եմ Ֆաինայի կերպարը, քանի որ թե՛ ես, թե՛ հեռուստադիտողը շատ էինք սիրել նրան։ Չեմ կարող ասել՝ ինչ կլինի կերպարի հետ։ Դա կորոշի Դիանա Գրիգորյանը։
Հունաստանում միայնակ չեմ լինելու։  Հյուրընկալվելու եմ հորս հորեղբոր ընտանիքին։ Հորս տատը հույն է։ Իմ և հորս երակներում նաև հույնի արյուն է հոսում։
Հասկանում եմ, որ շատ բարդ է լինելու, որովհետև շատ կապված եմ Հայաստանի հետ։ Այստեղի ամեն անկյուն ինձ շատ հարազատ է։ Հիմա էլ, երբ պատկերացնում եմ 1 տարի այստեղ չեմ լինելու, անվացատրելի զգացողություն է։ Մյուս կողմից էլ կարծում եմ՝ կյանքի այս փուլում ինձ պետք է նոր երկիր բացահայտել, ապրել այլ մշակութային կյանքով։ Բայց սիրում եմ մարտահրավերներ, այդ պատճառով պատրաստ եմ դուրս գալ իմ «կոմֆորտ զոննայից»։

Հասկացա, որ պետք է սիրեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ

Փոքր տարիքում մաշկս շատ թուխ էր, իսկ հայերս ունենք ստանդարտ, որ սպիտակամաշկ մարդիկ ավելի գեղեցիկ են։ Ծնողներս էլ չէին գովաբանում ինձ։ Գուցե մտածում էին՝ «երես չտան»։ Այդ խնդիրը հետագայում հաղթահարեցի ընկերներիս շնորհիվ։ Այն խոսքերը, որոնք չէի լսել ծնողներիցս, շռայլեցին ընկերներս։ Փոքր տարիքում նայում էի մեր դասարանի կանաչ աչքերով, շեկ աղջիկներին և մտածում՝ որքան գեղեցիկ են։
Դիմել եմ արտաքին միջամտության և պատժվել առաջին իսկ փորձից։ Ֆիլեր ներարկելուց հետո ուժեղ ալերգիա սկսվեց։ Առաջացան թե՛ ֆիզիկական խնդիրներ, թե՛ էսթետիկ։ Անմիջապես հեռացրի և ինքս ինձ խոստացա, որ այլևս նման փոփոխության չեմ դիմելու։ Հասկացա, որ պետք է սիրեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ։  

Leave a Comment