Հայ Առաքելական Եկեղեցին չպետք է ենթարկվի հարձակումների. Լավրով

Հայաստանի Առաքելական Եկեղեցու շուրջ ձևավորված հակասությունները պետք է կարգավորվեն: Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է, որպեսզի այդ եկեղեցին չդառնա անհիմն հարձակումների թիրախ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ-ը:

«Այս թեման քննարկվեց: Մտահոգության լուրջ առիթ է այն, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Պարզ է, որ սա մեր հարևան երկրի ներքին խնդիրն է, բայց, անկասկած, հազարամյակների պատմություն ունեցող Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մեզ խորապես մտահոգում են,-նշել է Լավրովը։ – Եկեղեցին պատմականորեն միշտ եղել է հայկական հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք շատ կցանկանայինք, որ այդ եկեղեցին չդառնար անհիմն հարձակումների թիրախ՝ առանց որևէ լուրջ հիմքի»։

Լավրովը նաև նշել է. «Մենք շահագրգռված ենք, որ այս հակամարտությունը, այս իրավիճակը կարգավորվի որքան հնարավոր է շուտ՝ Հայաստանի Սահմանադրության հիման վրա, հավատացյալների իրավունքների, իսկ ընդհանրապես՝ մարդու բոլոր իրավունքների լիարժեք հարգմամբ»։

Leave a Comment