ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանին ուղղված հետագա հարվածները՝ նախքան բանակցությունները սկսելը. Իրանի ԱԳՆ


Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա ցանկացած հարված, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ​​ջանքերը:


Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը միջնորդների միջոցով Թեհրանին հայտնել է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ցանկության մասին, բայց «չի հստակեցրել իր դիրքորոշումը հետագա հարձակումների վերաբերյալ»։


Հունիսի 13-ին սկսված Իսրայելի ռազմական գործողությունը խափանեց հիմնականում անուղղակի բանակցությունների վեցերորդ փուլը, որը պետք է տեղի ունենար երկու օր անց` Մասկատում։


ԱՄՆ-ն էլ անցյալ շաբաթավերջին միջամտեց Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը՝ ավիահարվածներ հասցնելով իրանական երեք միջուկային օբյեկտին, հիշեցնում է BBC-ն։

Leave a Comment