Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգության տեղիք են տալիս. Լավրով


Միջազգային


Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ելույթ ունեցավ Ղրղզստանում ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների նիստի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա, ի թիվս այլ բաների, գնահատեց Հայաստանում և Սերբիայում տեղի ունեցած իրադարձությունները և ենթադրեց, թե ինչը կհանգեցնի ՆԱՏՕ-ի փլուզմանը։

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները նրա ներքին գործերն են, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգության տեղիք են տալիս: Եկեղեցին միշտ էլ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք շատ չէինք ցանկանա, որ այս եկեղեցին ենթարկվեր անհիմն հարձակումների՝ առանց որևէ լուրջ հիմքի»,-նշել է Լավրովը:


Leave a Comment