Երևանի Արզումանյան փողոցի 10, 17-րդ հասեցներում վթարային շենքների փոխարեն նոր շենքներ կառուցելու և վթարային շենքների բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի իրականացումը գտնվում է պայմանագրերի կնքնման ու դատավարական գործընթացների փուլում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանը։
«Դեռևս 16 գույքի մասով չկնքված պայմանագրեր կան երկու շենքների մասով, ակնկալում ենք հուլիսին 3-ի կնքում, մնացածի մասով դեռ դատական ընթացքի մեջ ենք։ Բնակիչների՝ պայմանագրեր չկնքելու պատճառաբանությունները, խնդիրները տարբեր են, մենք հետևողականորեն աշխատում ենք, այնուամենայնիվ, բանակցային պրոցեսի արագությունը և ինտենսիվությունը չթողնել բնակիչների հետ, որովհետև շատ դեպքերում նաև ընդամենը վստահության հարց է, տարբեր վարչարարական գործընթացների կամ պետության հանդեպ»,- նշեց նա՝ ավելացելով, որ մեկ տարում 76-ից գրեթե 60 պայմանագիր կնքել են։
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այդ շենքներում բնակվող անձինք պետք է առաջին հերթին գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է. «Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է միայն այդ պատճառով։ Այստեղ ոչ լիազորություն ունի, ոչ պարտավորություն ունի Երևանի քաղաքապետարանը։
Ամենակարեւորը, այս ցիկլը պետք է ինչ-որ մի կետում ավարտվի, բոլոր այն շենքերը, որոնք որ ազատեցինք բնակիչներից, չլինեմ, չիմանամ, նոր բնակիչներ են եկել, տեղավորվել և որոշել, որ իրենք նույնպես պետք է այդ արտոնությունները ստանան։Հիմնահատակ քանդել էդ շենքերը, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել»,–ասաց նա։
Քաղաքապետին զեկուցեցին, որ Արցախի փողոցում գտնվող վթարային շենքերն ամբողջությամբ քանդել են։
Ինչ վերաբերում է Արցախի փողոցի չորրորդ նրբանցքի 10 և 10/1 չորրորդ կարգի վթարային շենքերին, զեկուցվեց, որ 5 բնակարանի բնակիչ դեռ քանդելու համաձայնություն չեն տվել, մնացածը դուրս են եկել։ Նշվեց, որ բնակիչներից մեկն ունի 40 քմ օրինական տարածք և 40 քմ անօրինական, իրեն առաջարկվել է 60 քմ տարածքով երկու սենյականոց բնակարան, սակայն չի համաձայնել, ուզում է 3 հատ երկուսենյականոց։
Տիգրան Ավինյանն առաջարկեց բոլոր ազատված բնակարանները քանդել եւ ստացավ պատասխան, որ արդեն քանդել են։