Նախարարներն ի գիտություն են ընդունել, որ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ նիստին

https://arm.sputniknews.ru/20250630/nakhararnern-i-gitutjun-en-yndunel-vor-mirzvojany-krkin-hrazharvel-e-masnakcel-hapk-nistin-90787034.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90782973_188:0:1148:720_1920x0_80_0_0_efd17beda36282ef074f830345744d62.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ լավրով, հայաստան, արարատ միրզոյան, տեսանյութեր, տեսանյութ, видео

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ լավրով, հայաստան, արարատ միրզոյան, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

ՀՀ արտաքին գործերի նախարարը հրաժարվել է մեկնել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդին: Այսօր նա Երևանում ընդունում է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շարունակում են Հայաստանը համարել միության լիիրավ անդամ, սակայն այդ կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարում: Այս մասին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՀԱՊԿ ԱԳՆԽ) նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք նախկինի պես Հայաստանը համարում ենք այս կազմակերպության լիիրավ անդամ, բայց, իհարկե, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում: Այդ թվում, ի դեպ, անդամավճարների մուծումը», – ասել է նախարարը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցները «ի գիտություն են ընդունել, որ արտգործնախարարը [ՀՀ արտգործնախարար Արարար Միրզոյանը] կրկին հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը»: «Մենք ելնում ենք նրանից, որ երբ մեր պետությունների ղեկավարները հանդիպել են ՀԱՊԿ-ի կազմում, նրանք նույնպես հաշվի են առել Հայաստանի վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ», – հավելել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները խոսում են այն մասին, որ միտումները զարգանում են «բազմավեկտոր համատեքստում»։

Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը նշել էր, որ եթե Հայաստանը չվճարի անդամավճարը մինչև 2025 թվականի վերջը, ՀԱՊԿ անդամ պետությունները կարող են դիտարկել իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ։

Leave a Comment