ՌԴ-ն ճնշում չի գործադրում Անկախ Պետությունների Համագործակցության երկրների վրա. Պուտինի օգնական

Ռուսաստանն առաջարկում է Անկախ Պետությունների Համագործակցության երկրներին ազնիվ լինել իրենց եւ իրենց պատմությաննկատմամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը ճնշում չի գործադրում նրանց վրա, եւ պետությունների միջեւ երկխոսությունը կառուցվում է բացառապես փոխադարձ հարգանքի վրա»։
Ռուսական անցյալի դերի թերագնահատումը ԱՊՀ երկրներում պոլիտտեխնոլոգիա է, մինչդեռ պատմական իրականությունը վկայում է Ռուսաստանի դրական դերի մասին»,- կարծում է նա։

Leave a Comment