Անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է․ Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 30-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զգուշացրեց, որ քաղաքացիներն այլևս չեն կարողանա ուղղակի օգտվել հասարակական տրանսպորտից ու առանց վճարելու իջնել:

«Հարգելի քաղաքացիներ անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է, հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքները չլինեն, թե ինչու այսպես եղավ։

Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ԱԺ-ում, որով նախատեսվում է տուգանք՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար»,- նշել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment