https://arm.sputniknews.ru/20250630/hh-nerqin-gvortsn-e-mirzvojany-ekeghecu-vra-hardzakumneri-masin-lavrvovi-ditarkman-masin-90789071.html
ՀՀ ներքին գործն է. Միրզոյանը` եկեղեցու վրա հարձակումների մասին Լավրովի դիտարկման մասին
ՀՀ ներքին գործն է. Միրզոյանը` եկեղեցու վրա հարձակումների մասին Լավրովի դիտարկման մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին գործերի նախարարը կարծում է, որ իր ռուս գործընկերը թերի տեղեկատվություն ունի Հայ առաքելական եկեղեցու հետ կապված գործընթացների մասին։ 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T14:08+0400
2025-06-30T14:08+0400
2025-06-30T14:08+0400
արարատ միրզոյան
սերգեյ լավրով
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1a/89371485_0:0:1600:901_1920x0_80_0_0_28c9aaf337c37091884aab261603dea0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Արարատ Միրզոյանը Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո պատասխանելով լրագրողի հարցին` նշել է, որ Սերգեյ Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։Նշենք, որ ռուս նախարարը չի օգտագործել «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, նա խոսել է միայն «եկեղեցու վրա հարձակումների» մասին:Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ընդգծել է, որ սա Հայաստանի ներքին գործն է, սակայն դա չի խանգարել Միրզոյանին` հանդիմանելու Սերգեյ Լավրովին ՀՀ ներքին գործերին միջամտելու համար։«Պարոն Լավրովն ավելի լավ է` չխառնվի Հայաստանի ներքին գործերին և ներքին քաղաքականությանը: Կուզեի օգտվել առիթից և նույն կոչն անել պարոն Լավրովի խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին: Ես կարծում եմ, որ և՛ ՌԴ պաշտոնյաները, և՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին», – հավելել է Միրզոյանը:
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1a/89371485_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8a4f3f454af41bcbf795d5ca4c075f53.jpg
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ՀՀ արտաքին գործերի նախարարը կարծում է, որ իր ռուս գործընկերը թերի տեղեկատվություն ունի Հայ առաքելական եկեղեցու հետ կապված գործընթացների մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Արարատ Միրզոյանը Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո պատասխանելով լրագրողի հարցին` նշել է, որ Սերգեյ Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։
«Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, և կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելուն, քաղաքական գործընթացների մասնակցելուն։ Համաձայն իրավապահ մարմինների` նրանք մասնակցել են ապօրինի հեղաշրջման փորձերի։ Սա իրավական պրոցես է, և սա Հայաստանի ներքին գործն է», – նշել է Միրզոյանը։
Նշենք, որ ռուս նախարարը չի օգտագործել «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, նա խոսել է միայն «եկեղեցու վրա հարձակումների» մասին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ընդգծել է, որ սա Հայաստանի ներքին գործն է, սակայն դա չի խանգարել Միրզոյանին` հանդիմանելու Սերգեյ Լավրովին ՀՀ ներքին գործերին միջամտելու համար։
«Պարոն Լավրովն ավելի լավ է` չխառնվի Հայաստանի ներքին գործերին և ներքին քաղաքականությանը: Կուզեի օգտվել առիթից և նույն կոչն անել պարոն Լավրովի խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին: Ես կարծում եմ, որ և՛ ՌԴ պաշտոնյաները, և՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին», – հավելել է Միրզոյանը: