Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հորդորում է չխառնվել Հայաստանի ներքին գործերին։ Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների և եկեղեցականների շուրջ ստեղծված իրավիճակին Ռուսաստանի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ չնայած դա «հարևանների ներքին գործն է, սակայն միանշանակ՝ հարձակումները հազարամյա պատմություն ունեցող Հայ առաքելական եկեղեցու վրա մեզ մոտ առաջացնում են խորը մտահոգություն»։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Սերգեյ Լավրովի գնահատականները Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը։ Նա շեշտել է, որ ՌԴ պաշտոնյաները պետք է հարգեն Հայաստանի ինքնիշխանությունը և զերծ մնան միջամտությունից։ Միրզոյանը նշել է, որ մինչ ասուլիսին մասնակցելը հասցրել է […]