Նոր խռովություն է հասունանում Սերբիայում: Հազարավոր ցուցարարներ կիրակի փողոցներ են փակել մի քանի քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Բելգրադում՝ պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված համախոհներին: Անցած շաբաթ էր Բելգրադում վերսկսել հակակառավարական զանգվածային հանրահավաքը, որի ընթացքում ցուցարարներ էին ձերբակալվել: