«Ալիգատոր Ալկատրաս». Ֆլորիդայում կբացվի կալանավայր՝ շրջապատված վայրի գազաններով

Ֆլորիդայում նախատեսվում է բացել անօրինական ներգաղթյալների համար նախատեսված կալանավայր՝ «Ալիգատոր Ալկատրաս» անունով։ Նոր կալանավայրը կառուցվել է լքված օդանավակայանի տարածքում և շրջապատված է ճահճուտներով, որտեղ ապրում են ալիգատորներ, պիթոններ և կոկորդիլոսներ։

Այս կենդանիները, ըստ նախագծի, նախատեսված են որպես «բնական պաշտպանություն», որպեսզի կալանավորները չփորձեն փախչել։

Կալանավայրը նախատեսվում է գործարկել մոտ օրերս։

Leave a Comment