Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր ամուսնացած հոգևորականներին անվանել է «իր եղբայրներ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր ամուսնացած հոգևորականներին  անվանել է «իր եղբայրներ»։ Նա նրանց համարում է այդպիսին, «քանի որ նրանք չեն խաբում ո՛չ մարդկանց, ո՛չ Աստծուն, բացատրել է նա սոցիալական ցանցերում։

Վարչապետը խոստովանել է, որ «նրանք անթերի չեն, բայց ինքն էլ առավել ևս անթերի չէ»։

«Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը և այդպիսով Եկեղեցին պղծելը` բոլորովին այլ բան»,- կարծում է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ի առավոտյան մի շարք գրառումներով ոչ հասցեական անդրադարձել էր հոգևորականների՝ իրեն ուղղված քննադատություններին, որոնք հնչել էին մայիսի 29-ի կառավարության նիստի ընթացքում նրա հայտարարությունների ֆոնին։

Մայիսի 29-ին Փաշինյանը հատարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»՝ նշելով, թե ով ինչ իր ունի, տանում, տեղավորում է եկեղեցիներում։ Հունիսի 28-ին Փաշինյանը առաջարկել էր հուլիսի 1-ից հրաժարվել հանրային ոլորտում թշնամական «փողոցային» հռետորաբանությունից

 

Leave a Comment