Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Արարատում՝ 2-4 բալ ուժգնությամբ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Արարատում, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ըստ հրապարակման՝ հունիսի 30-ին, Երևանի ժամանակով ժամը 12:53-ին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.54⁰ և արևելյան երկայնության 4452⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 39 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ, նշված է հրապարակման մեջ։

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում՝ 4 բալ, Վայոց ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Leave a Comment