Կեղծ դեմոկրատ սենատոր Քրիս Քունսին ասացեք, որ ես Իրանին ոչինչ չեմ առաջարկում․ Թրամփ

Կեղծ դեմոկրատ սենատոր Քրիս Քունսին ասացեք, որ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել այդ երկրի միջուկային օբյեկտներին Վաշինգտոնի կողմից իրականացված հարվածներից հետո: ԱՄՆ-ի ղեկավարը ժխտել է նաև Թեհրանին որևիցե  առաջարկի առկայության վերաբերյալ հայտարարությունները: Truth Social սոցիալական ցանցում Թրամփը մասնավորապես գրել է․

«Կեղծ դեմոկրատ սենատոր Քրիս Քունսին ասացեք, որ ես Իրանին ոչինչ չեմ առաջարկում, ի տարբերություն [ԱՄՆ նախկին նախագահ Բարաք] Օբամայի, որը նրանց միլիարդավոր դոլարներ վճարեց «Միջուկային զենքի ստացման ուղի» հիմար համաձայնագրի շրջանակներում՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր անվամբ (որի  գործողության ժամկետն այժմ լրացել է), և ես այլևս չեմ խոսում նրանց հետ, քանի որ մենք ամբողջությամբ ոչնչացրեցինք նրանց միջուկային օբյեկտները»։

Leave a Comment