ՌԴ–ն պատասխան միջոցներ է կիրառել եվրոպական ԶԼՄ–ների դեմ. ԱԳՆ–ի հայտարարություն

https://arm.sputniknews.ru/20250630/rdn-pataskhan-mijvocner-e-kirarel-evrvopakan-zlmneri-dem-agni-hajtararutjun-90791807.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/14/79669064_455:0:3186:2048_1920x0_80_0_0_7e8010d97c77b3152a8dcd6a3914ef14.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, զլմ, եվրամիություն

արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, զլմ, եվրամիություն

Բաժանորդագրվել

Ռուսական կողմը բազմիցս զգուշացրել է Բրյուսելին և ԵՄ երկրների մայրաքաղաքներին նման քայլերի անթույլատրելիության մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Մոսկվան հայտարարել է ԵՄ երկրների տասնհինգ լրատվամիջոցների վեբ- ռեսուրսների հասանելիությունը սահմանափակելու մասին՝ ի պատասխան ռուսական հրատարակությունների դեմ ԵՄ նոր պատժամիջոցների։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Խոսքը փետրվարին ընդունված 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում ԵՄ խորհրդի որոշմանն ի պատասխան կիրառված միջոցների մասին է։ Որոշման համաձայն՝ սահմանափակումներ են մտցվել ութ ռուսական լրատվամիջոցների՝ Eurasia Daily-ի, Fondsk-ի, Lenta-ի, News Front-ի, Rubaltic-ի, South Front-ի, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի և «Կարմիր աստղի» դեմ։

Արտգործնախարարությունը շեշտել է, որ ռուսական կողմը բազմիցս զգուշացրել է Բրյուսելին և ԵՄ երկրների մայրաքաղաքներին նման քայլերի անթույլատրելիության մասին։

«Տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Եվրամիության և այն երկրների վրա, որոնք աջակցել են անօրինական որոշումներին», – ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նման գործողությունները որակել է որպես խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության ապահովման՝ ԵՄ միջազգային պարտավորությունների խախտում: Ռուսաստանը նաև հայտարարել է, որ պատրաստ է վերանայել պատասխան միջոցները, եթե ռուսական լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները վերացվեն:

Leave a Comment