Մենք գնում ենք դեպի Թուրքիա

Մենք գնում ենք դեպի Թուրքիա

30.06.2025 | 15:18

Քույրս երեկ է Ռուսաստանից եկել։

Ասում էր՝ Լարսից մինչև Թբիլիսի ծիրան տանող հայկական ֆուռերն էին շարված` անհույս և անօգնական։

Սա դեռ Հայաստանում մոլեգնող ռուսաֆոբիայի հետևանքների սկիզբն է։

Շարունակեք բանտում պահել Ռուսաստանի քաղաքացի` մեծ բարերար և արդյունաբերող Սամվել Կարապետյանին, բանտերը համալրեք սրբազաններով և եպիսկոպոսներով, շարունակեք պղծել Հայոց սրբությունները:

Թուրքիան և Ադրբեջանը կհատուցեն մեր վնասները:

Իսկ քույրս հուզմունքից խզված ձայնով անտերության մատնված ֆուռերի վարորդների տվայտյանքներն էր պատմում` կանխատեսելով սնանկության եզրին հայտնված հայ գյուղացու տխուր հեռանկարը:

Իսկ որտե՞ղ է իրական Հայաստանը…

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment