Հայաստանի շահերից է բխում՝ շարունակել անդամակցել ՀԱՊԿ-ին․ Պեսկով

Քաղաքականություն

30.06.2025 | 15:00

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան որոշումն է ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դա Հայաստանի բացարձակապես ինքնիշխան որոշումն է։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը որոշակի օգուտներ է բերում Հայաստանին, միանշանակ օգուտներ։ ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը, իր գործունակությունը։ Եվ, հավանաբար, այն դեպքերը, երբ ՀԱՊԿ-ը ցույց է տվել իր արդյունավետությունը, ցույց են տալիս, որ երկրների շահերից է բխում շարունակել այս տեսակի փոխգործակցությունն ու համագործակցությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից։

«Ինչ վերաբերում է մասնակցության դադարեցմանը կամ վերսկսմանը, մենք կրկին կհետևենք՝ ինչպես են որոշումներ կայացվում Երևանում»,- հայտարարել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment