Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ չեղարկում է բոլոր ռուսական մշակութային միջոցառումները՝ այդ թվում՝ համերգները, փառատոնները, ներկայացումները և ցուցահանդեսները, որոնք նախատեսվում էին անցկացնել Ադրբեջանում ռուսական պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից։ Այս որոշումը, ըստ նախարարության, կայացվել է՝ «հաշվի առնելով էթնիկ պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից իրականացված դիտավորյալ և արտադատական բռնությունների ու սպանությունների փաստերը Եկատերինբուրգի մարզում»։ Մշակույթի նախարարությունը նաև ընդգծել է, որ նման դեպքերը դարձել են համակարգային։ Նաև չեղարկվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Բաքու։ Ազգային ժողովի պատգամավոր Նիգյար Մուհամմեդովան հայտարարել է, որ ներկայիս իրավիճակում Ադրբեջանի կառավարությունը նման այցելությունները նպատակահարմար չի համարում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հղել Ռուսաստանի […]