Եվրոպական ՓՄՁ-ների համար նախատեսված Finom թվային ֆինանսական հարթակը ներգրավել է 115 միլիոն եվրո Series C ֆինանսավորման շրջափուլում, որը ղեկավարել է AVP ընկերությունը՝ Headline Growth-ի, General Catalyst-ի, Northzone-ի և Cogito Capital-ի մասնակցությամբ։
Այս ֆինանսավորմանն է ավելանում նաև General Catalyst ընկերության Customer Value Fund-ի կողմից վերջերս արված 92.7 միլիոն եվրո ներդրումը, որի արդյունքում Finom-ի ընդհանուր ֆինանսավորումն այժմ գերազանցում է 300 միլիոն եվրոն։
Finom-ը կրկնապատկել է իր եկամուտը 2024թ.-ին Series B ֆինանսավորման շրջափուլում ստացած 50 միլիոն եվրո ներդրումից հետո՝ պահպանելով շահութաբերություն մեկ միավորի հաշվով և ընդլայնելով իր թիմը 500-ից ավելի աշխատակիցների։ Ներկայումս ընկերությունը սպասարկում է ՓՄՁ-ների Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում և Նիդերլանդներում՝ տեղայնացված ֆինանսական գործիքներով և նպատակ ունի մինչև 2026թ.-ը ունենալ մեկ միլիոն բիզնես հաճախորդներ։
Նոր ֆինանսավորմամբ Finom-ը նախատեսում է զարգացնել իր համապարփակ հարթակը՝ առաջարկելով բանկային, վճարային, հաշվարկային, արտարժույթի և արհեստական բանականությամբ աշխատող ֆինանսական ծառայություններ Եվրոպայում։ Ընկերությունը նաև նպատակ ունի արագացնել պրոդուկտների մշակման գործընթացները և ունենալ ռազմավարական ձեռքբերումներ՝ ամրապնդելով իր դիրքը որպես ԵՄ ՓՄՁ-ների վստահելի գործընկեր։