Այսօր մեր ստուդիայում հյուրընկալելու ենք երաժշտության աշխարհի ներկայացուցիչներին՝ «Տիեզերք» բենդից Լուսինե (Մլքե) Գալստյանին և Շուշան Թամանյանին:
Հաղորդավարներ Տիգրան Հարությունյանի և Սևակ Հակոբյանի հետ միասին կքննարկենք այն ձայներն ու հնչյունները, որոնք մեր առօրյայում հաճախ դառնում են նյարդայնության պատճառ: Ինչպե՞ս են դրանք ազդում մեր տրամադրության վրա և արդյո՞ք կարելի է դրանցից խուսափել:
Բացի այդ՝ մենք ձեզ համար ունենք.
- Օրվա թարմ տեղեկատվություն,
- Եղանակի կանխատեսում,
- Դրամի փոխարժեքի վերջին տվյալները,
- Երևանի ճանապարհային իրավիճակ,
- Ընտիր երաժշտական ծրագիր,
- Ուղիղ կապը ձեր՝ լսողների հետ:
Միացեք մեզ և անցկացրեք առավոտը բարի տրամադրությամբ և օգտակար տեղեկատվությամբ: