Պեսկովը հայտարարել է, որ ներկայում Պուտինի ու Ալիևի հեռախոսազրույց օրակարգում չկա

Քաղաքականություն

30.06.2025 | 15:47

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև զրույց ներկայում օրակարգում չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ներկայում նման զրույց օրակարգում չկա։ Բայց եթե դրա կարիքը լինի, իհարկե, այն կկայանա հնարավորինս կարճ ժամանակում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հավելենք, որ Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել է ՌԴ ուժայինների կողմից Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալության և մահվան դեպքերի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment