ՌԴ ՔԿ-ն նշել է քրեական գործով անցնող ադրբեջանցու մահվան պատճառը

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահը հրամայել է Եկատերինբուրգում հանցավոր խմբավորման անդամների դեմ հարուցված քրեական գործը փոխանցել գերատեսչության կենտրոնական գրասենյակ։ Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները, որոնք հանցավոր խմբի մաս էին կազմում, ներգրավված են եղել Եկատերինբուրգ քաղաքում կատարված մի շարք սպանությունների եւ սպանության փորձերի մեջ։
Դրանց թվում են 2001թ. Փաշաեւ Յու.Ֆ.Օ.-ի սպանությունը, որը մահացել է դանակահարությունից, 2010թ. Շիրինովի Ֆ.Բ.Օ.-ի վարձու սպանության փորձը, 2011թ. Ադրբեջանի քաղաքացի Հաջիեւ Ի.Բ.Օ.-ի սպանությունը, որը մահացել է հրազենային վնասվածքից: Հետաքննիչների կարծիքով՝ հանցագործությունների դրդապատճառը բիզնեսում ազդեցության ոլորտների բաժանումն էր:
Քրեական գործի քննության շրջանակում որպես կասկածյալներ կալանավորվել են Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացիներ: Դատարանը Սաֆարով Մազահիր Մոհբալի օղլուի, Սաֆարով Ակիֆ Մոհբալի օղլուի եւ Սաֆարով Այազ Մոհբալի օղլուի համար խափանման միջոց է ընտրել կալանքը: Դատարանը երկարացրել է Գանջիեւ Ահլիման Սաթդար օղլուի, Լալաեւ Շահին Մամեդալի օղլուի եւ Սաֆարով Բաքիր Մեհդի օղլուի կալանքի ժամկետը։
Նախնական տվյալներով՝ մեղադրյալներից մեկը մահացել է սրտի անբավարարությունից, երկրորդ անձի մահվան պատճառը ներկայում պարզվում է։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա վերջնական եզրակացություններ կկատարվեն մեղադրյալների մահվան պատճառների վերաբերյալ»,- նշել է նա։

Leave a Comment