https://arm.sputniknews.ru/20250630/hh-agnum-lragrvoghin-hnaravvorutjun-chen-tvel-kaja-kalasin-harc-ughghel-arcakhi-masin-90797618.html
ՀՀ ԱԳՆ–ում լրագրողին հնարավորություն չեն տվել Կայա Կալասին հարց ուղղել Արցախի մասին
ՀՀ ԱԳՆ–ում լրագրողին հնարավորություն չեն տվել Կայա Կալասին հարց ուղղել Արցախի մասին
Sputnik Արմենիա
Փոխարենը ասուլիսի ընթացքում Միրզոյանին հարց են ուղղել Լավրովի հայտարարության մասին։ 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T16:33+0400
2025-06-30T16:33+0400
2025-06-30T16:36+0400
արարատ միրզոյան
կայա կալաս
ասուլիս
լրագրող
արցախ
սերգեյ լավրով
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90797473_0:0:1600:900_1920x0_80_0_0_eb9b0046934db83c7536a718b726872b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԳՆ աշխատակիցները լրատվամիջոցներից նախ ճշտում էին, թե ովքեր հարցեր ունեն, այնուհետեւ պարզում էին հարցերի բովանդակությունը։«Առավոտ» կայքը գրում է, որ իրենց թղթակցին հնարավորություն չեն տվել հարց հնչեցնել, թեպետ հերթագրվել էին, անհասկանալի էր, թե ինչ սկզբունքով որոշվեց հարց տվողների հերթականությունը։Կայքի խմբագիր Աննա Իսրայելյան էլ գրել է ԱԳՆ-ում միշտ է եղել կարևոր ասուլիսներին լրագրողների կողմից տրվող հարցերը ճշտելու պրակտիկան: Այնպես որ՝ այս առումով առանձնապես տարակուսանքի առիթ չպիտի լիներ, եթե մինչ այս չհնչեին հավաստիացումներ, թե իբր հիմա լրագրողներն ազատ են ու կարող են չհամաձայնեցված հարցեր տալ:Նշենք, որ Լավրովն ասել էր, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են։ «ՌԴ–ն շահագրգռված է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի»,–ասել էր նա։Ի պատասխան` Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրեց Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։«Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, և պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Սա իրավական պրոցես է, և սա Հայաստանի ներքին գործն է», – նշել էր Միրզոյանը։Հավելենք, որ ՌԴ ԱԳ նախարարը չի օգտագործել «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, նա խոսել է միայն «եկեղեցու վրա հարձակումների» մասին:
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90797473_200:0:1400:900_1920x0_80_0_0_90d1615d221dfd14a68f93005ae5daa6.jpg
արարատ միրզոյան, կայա կալաս, ասուլիս, լրագրող, արցախ, սերգեյ լավրով, հայ առաքելական եկեղեցի
արարատ միրզոյան, կայա կալաս, ասուլիս, լրագրող, արցախ, սերգեյ լավրով, հայ առաքելական եկեղեցի
Փոխարենը ասուլիսի ընթացքում Միրզոյանին հարց են ուղղել Լավրովի հայտարարության մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԳՆ աշխատակիցները լրատվամիջոցներից նախ ճշտում էին, թե ովքեր հարցեր ունեն, այնուհետեւ պարզում էին հարցերի բովանդակությունը։
Կայքի խմբագիր Աննա Իսրայելյան էլ գրել է ԱԳՆ-ում միշտ է եղել կարևոր ասուլիսներին լրագրողների կողմից տրվող հարցերը ճշտելու պրակտիկան: Այնպես որ՝ այս առումով առանձնապես տարակուսանքի առիթ չպիտի լիներ, եթե մինչ այս չհնչեին հավաստիացումներ, թե իբր հիմա լրագրողներն ազատ են ու կարող են չհամաձայնեցված հարցեր տալ:
Հիշեցնենք, որ այսօր ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսի ժամանակ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրագրողը Միրզոյանին խնդրեց մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանում տիրող իրավիճակի մասին։
Նշենք, որ Լավրովն ասել էր, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են։ «ՌԴ–ն շահագրգռված է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի»,–ասել էր նա։
Ի պատասխան` Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրեց Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։
«Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ» ձևակերպումը, և պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Սա իրավական պրոցես է, և սա Հայաստանի ներքին գործն է», – նշել էր Միրզոյանը։