«Բավարիան» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Բավարիան» 4-2 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին»։

Մյունխենյան թիմից դուբլ է գրանցել Հարի Քեյնը, մեկ գոլ խփեց Լեոն Գորեցկան, նաև մրցակցի կիսապաշտպան Էրիկ Պուլգարը գրավել է սեփական դարպասը։

«Բավարիան» մրցաշարի քառորդ եզրափակչում հուլիսի 5-ին կմրցի ՊՍԺ-ի հետ։

Leave a Comment