ԱՄՆ Սենատը քվեարկեց Թրամփի «Մեծ և գեղեցիկ» օրենքի քննարկման օգտին

ԱՄՆ Սենատը քվեարկել է Թրամփի «Մեծ և գեղեցիկ օրենքը»  քննարկման օգտին, հաղորդում է BBC-ն։
«Մեծ և գեղեցիկ օրենք» անվամբ հայտնի փաստաթուղթը շաբաթ օրը ստացել է 51 սենատորի աջակցությունը և այժմ կներկայացվի քննարկման։
Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված օրենքին, որը կտրուկ կրճատում է հարկերը, բայց ավելացնում ծախսերը, դեմ են արտահայտվել Հանրապետական ​​կուսակցության որոշ անդամներ, ինչպես նաև դեմոկրատները։
Օրենքի ընդունման վերաբերյալ քվեարկությունը, ինչպես սպասվում է, տեղի կունենա առաջիկա օրերին Սենատում, ապա՝ Ներկայացուցիչների պալատում։

Leave a Comment