Ստալնիզմի վերադարձը շատ ավելի գլոբալ երևույթ է Հայաստանում։
Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Հայաստան. խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են Մայր Աթոռում իրավապահների գործողությունների, ներքաղաքական իրավիճակի, պետություն-եկեղեցու վերնախավ հակասությունների մասին։
Մանուկյանի խոսքով` Էջմիածնում կատարվածն էլ ստալինիզմի դրսևորում էր։ Խոսելով իմպիչմենտի հնարավորության մասին՝ պատգամավորը նշել է, որ Միքայել Սրբազանի՝ վարչապետի պաշտոնի համար առաջադրվելուց հրաժարվելուց հետո կրկին ընդդիմությունը հայտնվել է նույն վիճակում։