Դա պшտերազմ վարելու շատ էժան միջոց է․ Հռոմի պապ

Դիտում ՝ 28 918

Անընդունելի է, որ սննդի հասանելիության մերժումը և սովը օգտագործվում են որպես պատերազմ վարելու մեթոդ: Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Լևոն XIV-ը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

«Այսօր մենք մտահոգությամբ տեսնում ենք, թե ինչպես է սովը անազնվորեն օգտագործվում որպես պատերազմի զենք։ Բնակչությանը սովամահ անելը պատերազմ վարելու շատ էժան միջոց է», — ասվում է նրա ուղերձում։

Հռոմի պապը նշում է, որ ջրամատակարարման ցանցերը և հաղորդակցությունը դառնում են ռազմական թիրախներ։

«Նման գործողությունների և չարաշահումների համար պատասխանատուները պետք է պատժվեն։ Հետևաբար, մենք պետք է հրաժարվենք անպտուղ հռետորաբանությունից և, ինչպես ասաց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, անսասան քաղաքական կամքով հարթենք տարաձայնությունները՝ համագործակցության և փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու և ընդհանուր կարիքները բավարարելու համար», — հավելել է Լևոն XIV-ը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment