«730 օր գերությունից հետո». լուսանկարն իրականում ստեղծվել է ԱԲ-ի միջոցով

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերում լայն տարածում է ստացել մի լուսանկար, որտեղ, իբր, պատկերված է ռուսական գերությունից վերադարձած ուկրաինացի զինծառայողը՝ անճանաչելիորեն փոխված տեսքով։ «730 օր հետո ուկրաինացի զինվորը հետ է վերադարձել տուն ռուսական գերությունից»,- նշված է գրառման մեջ։ Օգտատերերը ակտիվորեն մեկնաբանում են լուսանկարը, սակայն իրականում այն ստեղծվել է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։ Պատկերում առկա են որոշակի շեղումներ, մասնավորապես, լղոզված են հետևի պատկերները, ինչպես նաև զույգին պատկերող որոշակի հատվածներ։ Արհեստական բանականության նկարների հայտնաբերման հարթակները հաստատում են, որ լուսանկարն մասամբ կամ ամբողջությամբ ստեղծված է ԱԲ-ի միջոցով։ Վերջին անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում իրականացրել են հունիսի 26-ին։ Այն կայացել է հունիսի 2-ին […]

Leave a Comment