ՊՍԺ-ն խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» ու դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ։
Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում. դուբլ է գրանցել Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփել է Աշրաֆ Հաքիմին, նաև մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բավարիան»։