Հունիսի 27-ին Երևանում ներկայացվեց «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025»-ը, որն անդրադառնում է ձեռնարկատիրության զարգացման միտումներին, մարտահրավերներին և էկոհամակարգերի ներուժին։ Զեկույցը հավաքում է տվյալներ ավելի քան 100 երկրից՝ ներառելով 500-ից ավելի ցուցանիշ։
Հայաստանը երկրորդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը՝ առաջին անգամ՝ 2019-ին։ Այս տարի զեկույցում ընդգրկված է 51 երկիր՝ ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած տնտեսություններով։ Հետազոտությունն իրականացվել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության կողմից։
Հետազոտությունն ընդգրկել է 161,000 չափահաս անձ և 2,400 փորձագետ։ Հայաստանում հարցազրույցներ են անցկացվել 2,000 չափահասների և 37 փորձագետների հետ՝ 2024թ․ ապրիլ-հունիսին։
Զեկույցի կարևորագույն արդյունքներից՝
-
Հայաստանը «Արևելյան Եվրոպա+» խմբում 1-ին, իսկ ընդհանուր վարկանիշում՝ 5-րդ տեղում է։
-
Ձեռնարկատիրությունը դիտվում է որպես ցանկալի կարիերա, հատկապես երիտասարդների շրջանում։
-
Սկսնակ բիզնեսների 44%-ը, իսկ կայացածների՝ 53%-ը միանձնյա են։
-
Կանանց ձեռնարկատիրությունը դեռ պասիվ է։
-
Փորձագետները հատկապես ցածր են գնահատել ձեռնարկատիրական կրթությունը։
-
Թվային ու ԱԲ գործիքների կիրառումը դեռ թույլ է՝ հատկապես կայացած բիզնեսներում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքերով, զեկույցը ժամանակին և կարևոր աղբյուր է քաղաքական որոշումների համար։
Տիգրան Ջրբաշյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է լայն ռազմավարություն՝ կրթության, թվային ներառականության և կառուցվածքային խթանների ուղղությամբ։