«Մենք որևէ ճնշում չենք բանեցնում Հայաստանի կառավարող շրջանակների վրա և հստակություն ենք ակնկալում բոլոր հարցերում։ Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, մերձավոր գործընկերներից, հարևաններից, ապա դա հազիվ թե որևէ օգուտ տա հայ ժողովրդին»,- ինչպես հայտնում է
«Ազատություն»-ը՝ այսօր Ղրղզստանում ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շարունակում ենք Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ համարել։ Այդ լիիրավ անդամակցությունը, սակայն, ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում ևս ենթադրում է, այդ թվում, ի դեպ, նաև անդամավճարների հարցում»,- նշել է Լավրովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, թե ՀԱՊԿ-ին անդամակցությունը հստակ օգուտներ օգուտներ է բերում Հայաստանին.
Նա հիշեցրել է` Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից: Ինչ վերաբերում է կառույցին մասնակցության կասեցմանը կամ վերսկսմանը, Մոսկվան «կհետևի, թե ինչպես են որոշումները կայացվում Երևանում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: