azatutyun.am Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեցին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Կալլասն ասաց՝ այս հիմնական ուղերձով է եկել Երևան:
«Ես այստեղ եմ հստակ ուղերձով՝ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա», – հայտարարեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Հայտարարվեց նաև, որ Հայաստանի և Եվրամիության միջև տրվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, և որ Հայաստանն ու Եվրոպական միությունը ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները:
«Եվրոպական միությունը այս առումով տրամադրում է 270 միլիոն եվրո Դիմակայունության և աճի ծրագրի շրջանակներում՝ 2024-27 թվականների համար», – նշեց Կայա Կալլասը:
