Շնորհավոր Ձեր տարեդարձը, պարո՛ն Նախագահ – Live News

Այսօր ՀՀ երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Մարդ ու պետական գործիչ, ով մեր նորագույն պատմության ընթացքում անցել է բոլոր դժվարությունների, մաքառումների ու հաղթանակների բովով, ում կառավարման տարիներին Հայաստանը միջազգային ասպարեզում ունեցել է բարձր հեղինակություն, Արցախը՝ կայուն ու անվտանգ զարգացում, կայացած ու հաղթական բանակ,  անառիկ սահմաններ, որտեղ հայն իրեն տեր է զգացել։

Հայրենիքի բարօրության համար պետական, քաղաքական այրի նրա անդադրում աշխատանքի իրական գնահատականը, թերևս ժամանակը և պատմությունը կտան։ Այսօր էլ չնվազող եռանդով նա փորձում է ելքեր գտնել՝ Հայաստանի առջև ծառացած ծանրագույն մարտահրավերները հաղթահարելու։

Շնորհավորում ենք պարոն նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։ Մաղթում ենք քաջառողջություն, ուժ և տոկունություն՝ որպեսզի քաղի իր պայքարի պտուղները՝ ուժեղ Հայաստան, վերաազատագրված Արցախ, փառապանծ հայոց բանակ, անառիկ սահմաններ, արժանապատիվ խաղաղություն։

LIVEnews.am-ի խմբագրակազմ

Leave a Comment