Կամչատկայի հրաբխի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել



Երկուշաբթի գիշերը՝ ժամը 2:50-ին, 5,0 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի Շիվելուչ հրաբխի մոտ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։


Երկրաշարժը զգացվել է Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի գյուղում։



Կիրակի օրը գիտնականները 15 երկրաշարժ են գրանցել Շիվելուչ հրաբխի մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment