Գառնիկ Դանիելյան. «Փաշինյանը պլատֆորմ ստեղծում է, որ եկեղեցու, ազգային ուժերի, քաղաքացիների, ժուռնալիստների, կուսակցությունների, բոլորի հետեւից կարողանա գնալ»

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ասաց. «Ես հետեւում եմ ադրբեջանական մամուլին: Իրենք շատ ուրախ են եւ իրենց սրտով է, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Երկու սրբազանների կալանավորման հարցում ուզում եմ հետեւյալն ասել: Սիրելի հայրենակիցներ: Մի տրվեք կեղծ, շինծու մանիպուլյացիաներին, որոնք կատարում են այս իշխանությունները: Բագրատ սրբազանին միշտ մեղադրել են նրա համար, որ սիրո, համերաշխության, հանդարտ իրավիճակից դուրս չգալու կոչեր է արել: 70 հազար մարդ Հանրապետության հրապարակում հավաքված՝ մի լուսամուտ չի կոտրվել, մի գույք չի վնասվել: Բռնության որեւէ բառ, նախադասություն, կոչ չի հնչել այդ մարդու շուրթերից Այդ օրերին ես այնտեղ եմ եղել չէ՞: Ու տեսնում էի հազարավոր մարդիկ, որ ասում էին, թե ինչի՞ եք այսքան հանդարտ ու այսքան հանգիստ:

Հիմա եկել, մեղադրանք են ներկայացնում, «հանցագործության առարկաներ» են  հայտնաբերում՝ պոլի փետ, կոշիկի մեխ… Ասում են՝ ձեռք է բերվել Երեւան քաղաքի քարտեզը: Մեղա քեզ Տեր Աստված. Երեւան քաղաքի քարտեզ ձեռք բերելը հանցակազմ է պարունակում, տանը պոլի փետ, մեխ կամ «պլասկագուպցի» ունենալը հանցակազմ է: Էլ չեմ ասում «միկրովալնովի փեչի» մասին, որ դա էլ է առգրավվել, մեկ էլ այն եռանկյուն նշանի, որ երբ ճանապարհներին մեքենան փչանում է, այդ նշանն են դնում:

Դուք հասկանում ե՞ք ում հետ գործ ունենք: Հեղաշրջման պլանն էլ 2024 թվի պլան է: civik.am-ը փակել է, քննչականն էլ մոռացել է, որ civic-ը փակել է վերևի ամսաթիվը: Ու հրապարակել են մեկ տարի առաջվա պլանը, որ գցել են ինչ-որ մեկի ջեբը: Մոնտաժված ձայնագրություններ: Կարող են յուրաքանչյուր մարդու հետեւից մոնտաժված ձայնագրություններով գնալ: Հիմա  մի մեջբերում անենք կամ մի բան խոսենք, կարող են այդ հատվածը կտրել:

Ու մի կարեւոր բան էլ: Ինչ է արել այս մարդը: Այս մարդը կեղծ պլանը կազմելու եւ իրագործելու համար պրեմիա է տվել: Հիմա ինքը կմախքը ստեղծել է, որով կարող են գնալ ցանկացած մարդու տուն: Այդ պլատֆորմը ստեղծել է, ու եկեղեցի կարա գնա, ազգային ուժերի հետեւից կարա գնա, քաղաքացիների հետեւից կարա գնա, ժուռնալիստների հետեւից կարա գնա, կուսակցությունների, բոլորի հետեւից կարա գնա: Մարդը, որ իր հողը մշակում է, մի բառ է ասում, ասենք. «գետինը մտնեք դուք», կասեն սա էլ է հեղափոխության կոչ ու կարող են էդ մարդու հետեւից էլ գնալ, որ գյուղում իր հողի մեջ աշխատում է:

Երեկ փողոցով քայլում էի, հարյուրավոր մարդիկ մոտենում ու ինչ ասես ասում էին: Դե բոլորի հետեւից էլ գնացեք:

2018 թվից մինչեւ հիմա քանի՞ քրեական գործեր են կարել մարդկանց վրա: Ո՞ր մեկն է դատարանով հաստատվել: Ձայնագրություններ են ասում: Բա այն ձայնագրությունները, որ դատարաններին գործեր կարելու հրաման է տալիս: Մարտի 1-ին ինչե՞ր էր խոսում. «հոգիս փառավորվում է», «տվեք- ջարդեք», «ծեծեք», «բարիկադներ կառուցեք», «ոստիկաններից խլեք վահանները, մահակները», «ժողովուրդ ջան, գրոհեք»: Այդ տեսանյութերը կան չէ՞: 2016 թվականին ՊՊԾ գնդի ժամանակ այդ մարդը որտե՞ղ էր, ինչե՞ր էր խոսում»,-հիշեցրեց դաշնակցական ընդդիմադիր պատգամավորը:

Գառնիկ Դանիելյանը նաեւ ԱԺ նիստերից էլ դահլիճում հնչած հայտարարություններ հիշեցրեց: «Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում հայտարարեց. «Մեր մոտ կան ցուցակներ, բայց այդ ցուցակներով ինչ-որ մի մարդու հերթը առաջ է գալիս, ինչ-որ մի մարդու հերթը ժամանակավոր հետ է ընկնում: Այդ մարդը սա ասել է Ազգային ժողովում»: Ես  նրան ի պատասխան ասեցի. «Մեր հերթը ե՞րբ է գալու», պատասխանեց. «Շուտով ձեր հերթն էլ է գալու»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment