https://arm.sputniknews.ru/20250630/margarjan-tsnndatunn-ajsuhet-kghekavari-nubarasheni-hvogebuzharani-nakhkin-tnoreny-90805234.html
«Մարգարյան» ծննդատունն այսուհետ կղեկավարի Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրենը
«Մարգարյան» ծննդատունն այսուհետ կղեկավարի Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրենը
Sputnik Արմենիա
Այս պաշտոնին Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ։ 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T19:11+0400
2025-06-30T19:11+0400
2025-06-30T19:11+0400
հոգեբուժարան
նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց
փոխնախարար
սերգեյ խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57142525_0:16:1600:916_1920x0_80_0_0_d044c354929c9b5230bc1560981d0fad.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժարան) նախկին տնօրեն Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է «Մարգարյան» ծննդատան գլխավոր տնօրեն։ Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի որոշմամբ էլ հաստատվել է իր նշանակումը որպես կենտրոնի գլխավոր տնօրեն։Նշենք, որ Սերգեյ Խաչատրյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ` 2010 թվականից, եղել է ՀՀ առողջահության փոխնախարար։ Նա այդ պաշտոնը լքել է արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ` 2019–ի ապրիլին նշանակվելով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն։ Այս պաշտոնից Խաչատրյանն ազատվել է 2025–ի ապրիլի 22–ին` պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57142525_84:0:1504:1065_1920x0_80_0_0_3c278bdfc2476e850eeb8394e304f9fc.jpg
հոգեբուժարան, նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, փոխնախարար, սերգեյ խաչատրյան
հոգեբուժարան, նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, փոխնախարար, սերգեյ խաչատրյան
Այս պաշտոնին Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ։
Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի որոշմամբ էլ հաստատվել է իր նշանակումը որպես կենտրոնի գլխավոր տնօրեն։
«Հուլիսի 1–ից անցնում եմ իմ՝ գլխավոր տնօրենի պարտականությունների կատարմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՓԲԸ բաժնետերերին վստահության համար, նաև շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս երկու ամիսների ընթացքում հավատացել, աջակցել և քաջալերել են ինձ։ Եղեք առողջ, երջանիկ, ունեցեք շատ երեխաներ, թոռներ, ծոռներ․․․մենք ձեր կողքին ենք»,– գրել է նա։