Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Իսպանիա


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Իսպանիա:

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2025 թվականի հուլիսի 2-5-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն
(Մադրիդ)՝ 14-րդ Հայկական համաշխարհային բժշկական համաժողովին մասնակցելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Իսպանիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

116 դիտում

Leave a Comment