Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել է անօրինական հանքանյութեր արդյունահանող պաշտոնյայի – HayqNews

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաղորդել է Չերկասիի մարզում անօրինական կերպով հանքանյութեր արդյունահանող պաշտոնյայի մասին, որը պետությանը պատճառել է 4,5 միլիոն դոլարի վնաս: Այս մասին հաղորդվել է գերատեսչության կայքում։

«Չերկասիի մարզում ոստիկանությունը կասկածների մասին տեղեկացրել է մետաղագործական արդյունաբերության ընկերության պաշտոնյային», – ասվում է հաղորդագրության մեջ։

Քննության արդյունքում՝ պարզվել է, որ կասկածյալը ձեռնարկության բաժիններից մեկի ղեկավարն է: Նշվում է, որ հանքարդյունաբերական աշխատանքները չեն իրականացվել «ընդերքի օգտագործման և պետության կողմից գնահատված պաշարների հաշվարկման ուրվագծի» հատուկ թույլտվության համաձայն։

Այս պահին որոշվում է մեղադրյալի համար խափանման միջոց ընտրելու հարցը: Նրան սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում:

Leave a Comment