Իսրայելի պաշտպանության ուժերը այսօր կոչ են արել Գազայի հատվածի և Ջաբալիա քաղաքների բնակչությանը լքել այդ տարածքները՝ ռազմական գործողությունների պատճառով։
Այս մասին հայտնել է Interfax-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի լրատվամիջոցներին։
«Ռազմական գործողությունները կշարունակվեն, կակտիվանան: Ձեր անվտանգության համար անմիջապես մեկնեք արևմուտք, ապա հարավ՝ ալ-Մավասի՝ ալ-Ռաշիդ ճանապարհով», – ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը:
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները հաղորդում են Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած զանգվածային ռմբակոծությունների մասին։ Որոշ տեղեկությունների համաձայն, իսրայելական տանկերը մտել են Գազա քաղաքի արևելքում գտնվող ալ-Զեյթուն շրջան։